2 փետրվարի 2011 - 17:26 AMT
«Հայռուսգազարդը» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը

Ըստ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի, 2010 թվականին պետբյուջե կատարված տուրքերի ու հարկերի վճարման չափով առաջատար է »ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն: 2010թ. ընկերությունը պետբյուջե է վճարել 16,5 մլրդ դրամ: Երկրորդ տեղում է, ինչպես նախորդ տարի, «Ալեքս-Գրիգ»ՍՊԸ-ն՝ 16 մլրդ դրամով: Երրորդ տեղում «ԱրմենՏելն» է՝ 14,8 մլրդ դրամով, նրան հաջորդում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ 13,6 մլրդ դրամով: Ընդ որում, «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորը 12-րդ դիրքում է՝ 4,6 մլրդ դրամով:

5-րդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը բյուջե է վճարել 12,6 մլրդ դրամ: «Ֆլեշն» ու «Սիթի փեթրոլ գրուփը» 11,7 մլրդ դրամ և 10,7 մլրդ դրամ ցուցանիշներով համապատասխան: Առաջատարների տասնյակում են «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը 7,7 մլրդ դրամ ցուցանիշով,«Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը՝ 7,4 մլրդ դրամով և «Վիդիս Դիսթրիբյուշնը»՝ 7,1 մլրդ դրամով: Առևտրային բանկերի ցանկում առաջատարը «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ն է: