2 փետրվարի 2011 - 17:38 AMT
«Ժառանգությունն» առաջարկում է բարձրացնել ՀՀ ԱԺ գործունեության հրապարակայնությունը

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հանդես են եկել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Օրենքի նախագծով նախատեսվում է ամբողջացնել Ազգային ժողովի գործունեության սկզբունքները, որոնք հիմնվում են քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման, հավաքական լուծման եւ հրապարակայնության վրա:

Նախագծի ընդունումը կնպաստի Ազգային ժողովի գործունեության նկատմամբ հասարակության իրազեկվածության աստիճանի, ինչպես նաեւ` խորհրդարանի հեղինակության եւ վստահության բարձրացմանը` Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով (www.parliament.am) նիստերի on-line հեռարձակման միջոցով:

ԱՄՆ-ի, Լատինական Ամերիկայի, Եվրոպական Միության անդամ երկների, ինչպես նաեւ`այլ երկրների (Նորվեգիա, Շվեցարիա) խորհրդարանները, օգտագործելով համաշխարհային համակարգչային ցանցի ռեuուրuները, իրականացնում են նիստերի համացանցային հեռարձակում (Live Webcasting, Web TV), որի նպատակն է ապահովել օրենսդիր մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը: Դռնբաց նիստերի համացանցային հեռարձակման պրակտիկան կիրառվում է նաեւ Եվրոպական Խորհրդարանի եւ Եվրոպայի Խորհրդի լիագումար նիստերի ընթացքում, ասվում է «Ժառանգության» մամլո հաղորդագրության մեջ: