2 փետրվարի 2011 - 17:50 AMT
Արթուր Աբրահամ. Ես մտադիր եմ կրկին ռինգ վերադառնալ

Արթուր Աբրահամը Ստեֆան Բոժիչի հետ մենամարտից առաջ, որը կկայանա փետրվարի 12-ին Գերմանիայում, իր ծրագրերի ու մոտակա մենամարտից իր ակնկալիքների մասին է պատմել: «Ես այլևս չեմ մտածում այն մասին, թե ինչ պատահեց անցյալ տարի և առաջ եմ նայում: Ես կուզենայի կրկին փայլել ռինգում և ուրախացնել իմ երկրպագուներին: Ես հասկացա, որ այս տարի ամեն ինչ այլ կերպ է լինելու, և պարտություններ չեն լինելու: Նոր տարում ինձ մոտ ամեն ինչ պետք է լավ լինի»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում akboxing.ru-ն:

Աբրահամը խոստովանել է, որ մենամարտերի ժամանակ պարտավոր է ակտիվ ու ագրեսիվ լինել և մեծ ընդմիջումներ թույլ չտալ մենամարտերի միջև: Իր մրցակցի մասին Աբրահամն ասաց հետևյալը. «Չի կարելի նրան թերագնահատել: Բռնցքամարտում ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում: Եթե սխալ ես գործում, ապա ամեն ինչ կարող է անմիջապես ավարտվել: Ուստի ես նրան հեշտ ավար չեմ համարում: Նրա իրանով ձախ հարվածներն ու հուկերը բավական վտանգավոր են: Ես ուզում եմ հոգեպես և ֆիզիկապես վերադառնալ ռինգ: Ուստի այս մենամարտից շատ բան է կախված»: