2 փետրվարի 2011 - 18:27 AMT
Ինտերնետում վերջանում են ազատ IP-հասցեները

Ինտերնետի բուռն զարգացման հետ կապված` ավարտվում են ազատ IP հասցեները: American Registry for Internet Numbers-ի համաձայն, 2010-ի դեկտեմբերի տվյալների համաձայն ազատ IP հասցեների քանակը կազմում է 117 մլն: Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է անցում կատարել IP հասցեներ ձեռք բերելու նոր համակարգի` IPv6-ի արդեն 2011-ի հունիսին, որը ստեղծվել է ավելի քան 10 տարի առաջ: Այդ համակարգն ի վիճակի չէ ապահովել հասցեների անսահմանափակ քանակություն: Տվյալ պահին կիրառվում է IPv4 (Internet protocol version 4)` ստեղծված 1970-ականներին: Ինչպես հաղորդում է աղբյուրը, Google, Facebook և Yahoo-ն պատրաստվում են անցում կատարել IP հասցեներ ձեռք բերելու նոր համակարգի` IPv6-ի արդեն 2011-ի հունիսին: