2 փետրվարի 2011 - 18:29 AMT
Արցախում մշակվել է ողջ երկրով տեսակամուրջներ կազմակերպելու նախագիծ

Արցախի ՏՏ զարգացման կենտրոնը մշակել է ողջ հանրապետությունով տեսամակուրջների կազմակերպման նախագիծ: Ինչպես հաղորդում է Artsakh Today-ը, նախագիծը ենթադրում է հեռուստակամուրջների անցկացում բջջային համակարգչային կենտրոնի և հատուկ սարքավորումների միջոցով: Նախագծի հեղինակների կարծիքով, դա թույլ կtա լուծել Արցախի շրջանների մի շարք ռազմավարական հարցեր. կապեր հաստատել սփյուռքի հետ, իրական ժամանակի ռեժիմում ցուցադրել գյուղական համայնքներում կատարվող աշխատանքների արդյունքները: Նախագիծը ենթադրում է ոչ ֆորմալ հեռակա ուսուցում Արցախի երիտասարդության համար: