ՀՀ Կենտրոնական բանկը շարունակում է ապադոլարացմանն ուղղված հետևողական պայքարը

ՀՀ Կենտրոնական բանկը շարունակում է ապադոլարացմանն ուղղված հետևողական պայքարը

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 1-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ապադոլարացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում փոփոխություններ կատարեց «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, մասնավորապես, փոփոխության է ենթարկվել պարտադիր պահուստավորման նորմատիվը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը, Կենտրոնական բանկը պարտադիր պահուստավորման նորմատիվի փոփոխությունն իրականացնում է փուլերով` աստիճանաբար անցում կատարելով Հայաստանի Հանրապետության դրամով պահուստավորմանը: Տվյալ փուլում սահմանվել է, որ բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափից, որը կազմում է ներգրավված միջոցների 12 տոկոսը, 9%-ը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության դրամով (նախկինում 6%-ի փոխարեն), իսկ 3%-ը` համապատասխան արտարժույթով (Եվրո-ի համար Եվրոյով, մնացած արտարժույթների համար` ԱՄՆ դոլարով, նախկինում 6%-ի փոխարեն): Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված այս որոշման պահանջները ուժի մեջ են մտնում ընդունման պահից, և բանկերի վրա տարածվելու են 2011 թվականի փետրվարի 8-ից` պահուստավորման հաշվետու ժամանակաշրջանից սկսած:

Շարունակելով ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների պարզեցման գործընթացը, որը սկսվել է 2010 թվականի դեկտեմբերին ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների, ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, ապահովագրական ընկերությունների և բանկերի համար Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին կատարված վճարների վերաբերյալ հաշվետվական ձևի ներկայացման պարտադիր պահանջը հանելով, ԿԲ խորհուրդը փոփոխություններ կատարեց «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները» փաստաթղթում, «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում և «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը» փաստաթղթում. դրանց համաձայն գրավատների, փոխանակման կետերի և ապահովագրական բրոքերների նկատմամբ ևս չի կիրառվելու Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին կատարվող վճարների վերաբերյալ հաշվետվական ձևի ներկայացման պահանջը, քանի որ տվյալ տեղեկատվությունը հնարավոր է այլ աղբյուրներից ստանալ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---