2 փետրվարի 2011 - 19:17 AMT
2010-ին PayPal վճարման ծառայությունն ամենից հաճախ է ենթարկվել ֆիշինգի

2010 թվականին ամենից հաճախ ֆիշինգային հարձակումների են ենթարկվել PayPal վճարման ծառայությունը (45,9%), Facebook սոցիալական կայքը (5,3%), HSBC Group կայքը (4,1%) և World of Warcraft խաղը (3,2%): Նման տվյալներ են բերվում OpenDNS ընկերության զեկույցում: Բացի դրանից, Facebook-ը, MySpace-ը, YouTube-ն այն կայքերի հնգյակում են, որոնք ամենից հաճախ արգելափակում են գործատուները: OpenDNS վերլուծաբանների կարծիքով` Facebook-ն արգելափակում են գործատուների 23%, MySpace-ը` 13%, YouTube-ը` 11,9%: Չորրորդ և հինգերորդ տեղերում են Ad.DoubleClick գովազդային պլատֆորմը (5,7%) և Twitter-ը (4,2%):

Ֆիշինգը ինտերնետ-խարդախությունների տեսակ է, որի նպատակն է ստանալ օգտվողների նույնացման տվյալները: