Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը թանկացել է շինարարությունը դեռ չմեկնարկած

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագծի արժեքը բարձրացել է համաշխարհային տնտեսության մեջ վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացների պատճառով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Պանախովը:

Նրա խոսքերով, նոր երկաթուղով փոխադրումների կանխատեսվող ծավալը պետք է ավելացնել: «Ուստի մենք որոշել ենք իրականացնել ոչ միայն այդ ճանապարհի շինարարությունը, այլ նաև վերակառուցել մինչև նրան հասնող հատվածը»,- ասել է նա: Նա հավելել է, որ հին տարբերակով այդ ճանապարհահատվածը նախատեսվում էր ուղղակի վերակառուցել, բայց, հաշվի առնելով ակնկալվող ծավալները, առաջացել է այստեղ մեծ աշխատանքների իրականացման անհրաժեշտություն. «Իսկ դա պահանջում է լրացուցիչ միջոցներ»:

Նախագծի իրագործման համար ադրբեջանական կողմը Վրաստանին արտոնյալ պայմաններով հատկացրել է 200 մլն դոլար վարկ 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով 25 տարի մարման ժամկետով: Շինարարության արժեքի աճի պատճառով չբավականացնող մասը որպես վարկ տրամադրելու է ադրբեջանական կողմը: Պանախովն ավելացրել է, որ ներկա դրությամբ փորձագետների կողմից հաշվարկվում է նոր արժեք: Նա նշել է, որ այդ գումարը հատկացվելու է նորմալ պայմաններով, այսինքն միջազգային վարկային պայմաններով 4-5 տոկոս, նույնիսկ 6 տոկոս տարեկան տոկոսադրույքով»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---