Սոցիալական ցանցերը «ցասումի օր» են նախապատրաստում Սիրիայում

Սոցիալական ցանցերը «ցասումի օր» են նախապատրաստում Սիրիայում

PanARMENIAN.Net - Facebook ևTwitter սոցիալական կայքերում հայտնվել են Սիրիայում բողոքի ցույցեր անցկացնելու առաջին կոչերը: Կոչերի հեղինակներն առաջարկում են ողջ երկրով անցկացնել «ցասումի օրեր» ուրբաթ և շաբաթ օրերին, իսկ ոմանք պատրաստ են փողոց դուրս գալ արդեն հինգշաբթի օրը և ցույց կազմակերպել Դամասկոսի կենտրոնում` Ժողովրդական խորհրդի շենքի նոտ, հաղորդում է համաարաբական Asharq Al-Awsat թերթը:

Նախագահ Բաշար Ասադը կանխել է բողոքի ակցիաների կազմակերպիչներին` The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարելով այս տարի կարևոր քաղաքական և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու մտադրության մասին: Նա, մասնավորապես, հաղորդել է, որ անցկացնելու է տեղական ինքնակառավարման ընտրություններ ոչ կառավարական կառույցների ներգրավմամբ և փոփոխություններ է կատարելու տպագրության մասին օրենքում:

Սիրիական կառավարությունն օրերս զգալի քայլեր է կատարել բնակչության աղքատ խավերի կենսապայմանների բարելավման ուղղությամբ: Տրամադրվել է 255 մլն դոլար դրամական օժանդակություն, հաղորդում է newsru.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---