3 փետրվարի 2011 - 13:51 AMT
Հայաստանում 2010-ին արտադրվել է 68 հազար կարատ ադամանդ

2010-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 68 հազար կարատ ադամանդ 2009-ի նույն շրջանի 49.6 հազար կարատի փոխարեն (37.2 տոկոս աճ): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Բացի դրանից, հաշվետու շրջանում երկրում արտադրվել են 416 կգ ոսկերչական իրեր: Ընդ որում այդ արտադրության մեջ անկումը 2009-ի հունվար-դեկտեմբերի համեմատ կազմել է 43.6 տոկոս: