3 փետրվարի 2011 - 15:50 AMT
Կայացել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության լրացուցիչ վիճակահանությունը

Փետրվարի 3-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2011թ. Հայաստանի գավաթի խաղարկության լրացուցիչ վիճակահանությունը: Հաշվի առնելով այն, որ «Կիլիկիա» ակումբը հրաժարվել էր մասնակցությունից 2011թ. մրցաշրջանում, որոշում էր կայացվել չանցկացնել նախնական փուլի «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը, այլ վիճակահանություն անցկացնել «Շիրակ», «Արարատ», «Փյունիկ» և «Ուլիս» թիմերի մասնակցությամբ:

Վիճակահանության արդյունքում 2011թ. Հայաստանի գավաթի խաղարկությունը ստացավ հետևյալ տեսքը`

1/4 եզրափակիչ

«Շիրակ»-«Փյունիկ»

«Բանանց»-«Գանձասար»

«Ուլիս»-«Արարատ»

«Միկա»-«Իմպուլս»

1/2 եզրափակիչ

«Ուլիս»-«Արարատ»/«Շիրակ»-«Փյունիկ»

«Միկա»-«Իմպուլս»/«Բանանց»-«Գանձասար»

Անցկացվեց նաև 2011թ. Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի համարների վիճակահանությունը, որոնց վրա հիմնվելով կկազմվի առաջնության խաղացանկը, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: