3 փետրվարի 2011 - 16:00 AMT
Հայաստանը մտադիր է ձուկ արտահանել Եվրոպա

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ներմուծվող համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետի տեսչի, ինչպես նաև ՀՀ տարածքում արտադրվող վերը նշված նյութերի մասին ՀՀ սերտիֆիկացման մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման էլեկտրոնային ձևերը։

Ինչպես նշել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական նշանակված Արամ Ղարիբյանը, դա թույլ կտա պարզեցնել սնդդամթերքի ներկրման ու արտահանման կարգը՝ պահպանելով բարձր մակարդակի անվտանգությունը:

Վարչապետը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը պարտավորվել է միջազգային չափանիշներ ներմուծել բուսասանիտարիայի ոլորտում:

Ըստ վարչապետի, ընդունված որոշումների նպատակն է մեզանում ներդնել եվրոպական չափորոշիչներ, որպեսզի մեր արտադրանքը հնարավոր լինի արտահանել Եվրոպա։ «Մինչ այդ համանման խնդիրը լուծվել է ձկնաբուծության և ձկան արտահանման ոլորտում։ Դրա շնորհիվ անցած տարի Ռուսաստան է արտահանվել 500 տոննա ձուկ։ Այժմ խնդիր ենք դրել մուտք գործել եվրոպական շուկա։ Այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը փորձագիտորեն կվերլուծեն Եվրոպայից հրավիրված տեսուչները»,-ասել է նա: