Հայաստանի նկարիչների միությունը նկարներ կնվիրաբերի Արցախի պատկերասրահին

Հայաստանի նկարիչների միությունը նկարներ կնվիրաբերի Արցախի պատկերասրահին

PanARMENIAN.Net - Հայաստանի նկարիչների միության մեծ դահլիճում փետրվարի 4-ին կբացվի այն նկարների ցուցահանդեսը, որոնք Հայաստանի կողմից տրամադրվելու են ԼՂՀ-ում բացվելիք Ազգային պատկերասրահին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նրա խոսքով, ցուցադրվելու է նկարիչների միության պահոցներից առաձնացված մոտ 100 աշխատանք: Բացի այդ, ՀՀ մշակույթի նախարարությունը կհատկացնի հինգ մեծ աշխատանք եւ առանձին նկարիչների կողմից տրամադրված նկարներ: «Այս հավաքածուն կգումարվի Մոսկվայում արդեն առկա հավաքածուին եւ կդառնա Ղարաբաղում բացվելիք պատկերասրահի հիմքը»,- ասաց Աղամյանը:

Աղամյանը ակնկալում է, որ մշակույթի նախարարությունն իր պահոցների այլ նկարներ ևս կտրամադրի Ստեփանակերտի նորաստեղծ պատկերասրահին: Հաշվի առնելով պահոցների անբարենպաստ պայմանները՝ Աղամյանը նամակով դիմել է ՀՀ մշակույթի նախարարին` առաջակելով որոշ գործեր տրամադրել Արցախի պատկերասրահին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---