Հայկ Քոչարյան. Հայ ուսանողները Կահիրեի բնակիչներին օգնում են պաշտպանվել գողերից

PanARMENIAN.Net - Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը զբաղվում է Կահիրեում սովորող հայ ուսանողների հարցերով: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց ԵՊՀ քաղաքակրթությունների և մշակույթների հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկ Քոչարյանը: Նա հայտնեց, որ հայ ուսանողները Կահիրեի բնակիչներին օգնում են պաշտպանել բնակելի տները գողերից:

Անդրադառնալով Եգիպտոսում կատարվող իրադարձություններին` հայ փորձագետն ասաց, որ իշխանությունների կողմնակիցներն ավելի լավ են պատրաստված բողոքի ցույցերին, քան ընդդիմության կողմնակիցները, ինչի պատճառով, փորձագետի կարծիքով, կարելի է եզրակացնել, որ Եգիպտոսի ընդդիմությունը չի ֆինանսավորվում օտար երկրների կողմից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---