Վալտեր Շվիմմեր. Հայաստանը սխալ է թույլ տալիս` արհամարելով Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի նիստերը

PanARMENIAN.Net - Հայաստանը սխալ է թույլ տալիս` արհամարելով Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի նիստերը: Այդ մասին հայտնել է Եվրոպայի Խորհրդի նախկին գլխավոր քարտուղար (1999-2004) Վալտեր Շվիմմերը: «Ես չեմ կարծում, որ բոյկոտը ճիշտ արձագանք է ԵԽԽՎ-ի և նրա կառույցների որոշումներին»,- ասել է Շվիմմերը, որը ներկայումս գլխավորում է «Քաղաքակրթությունների երկխոսություն» Համաշխարհային հասարակական համաժողովի Միջազգային համակարգող կոմիտեն: Նրա խոսքով` Եվրոպական քաղաքականությունն ու եվրոպական ոգին համընդհանուր համագործակցության կարիք ունեն:

«Այդպիսին է ժողովրդավարական որոշումների բնույթը, կարելի է չհամաձայնել ընդունված որոշումների հետ, բայց և այնպես պետք է դրանք պահպանել»,- ասել է Շվիմմերը, հաղորդում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---