3 փետրվարի 2011 - 19:26 AMT
Միխայիլ Պողոսյանը նշանակվել է ռուսական Միավորված ավիաշինարարական կորպորացիայի նախագահի պաշտոնակատար

Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական կորպորացիայի տնօրենների խորհուրդը բավարարեց Ալեքսեյ Ֆյոդորովի` կորպորացիայի նախագահի պաշտոնից իրեն ազատելու մասին դիմումը, ՄԱԿ նախագահի պաշտոնակատար է նշանակվել «Սուխոյ» հոլդինգի ղեկավար Միխայիլ Պողոսյանը: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Վիկտոր Խրիստենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի ՄԵդվեդևը, ելույթ ունենալով ՌԴ տնտեսության մոդեռնիզացման և տեխնոլոգիական զարգացման հանձնաժողովի նիստում, հայտնեց, որ կադրային փոփոխություններ կկատարի պետընկերություններում, որոնք բավականաչափ միջոցներ չեն հատկացնում նորարարական ծրագրերի ու ԳՀՓԿԱ ֆինանսավորման համար: Նույն օրը նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը հաղորդեց, որ Մեդվեդևը պաշտոնից ազատել է ՄԱԿ նախագահ Ալեքսեյ Ֆյոդորովին և այդ պաշտոնին նշանակել Պողոսյանին: