ՀԱՄՀ-ը ՀԱԵ հետ միասին կմշակի Տաթևի վանքում վանական կյանքի վերականգնան նախագիծը

ՀԱՄՀ-ը ՀԱԵ հետ միասին կմշակի Տաթևի վանքում վանական կյանքի վերականգնան նախագիծը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) ծրագրում է 2011 թվականին «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում ամբողջ թափով շարունակել վանական համալիրի վերականգնման աշխատանքները: Ինչպես նշվում է ՀԱՄՀ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Հայ առաքելական եկեղեցու հետ համատեղ Հիմնադրամը ծրագրում է մշակել վանական կյանքի վերականգնան նախագիծը:

Հաղորդագրության համաձայն, ՀԱՄՀ-ն ծրագրում է նաև ակտիվորեն խթանել Զբոսաշրջության հարավային միջանցքի զարգացումը` ներառյալ հյուրատների, «Հայկական խոհանոցի» ծրագրերը, այդ ուղղությամբ մշակել քայլարշավային երթուղիներ, իրականացնել խոշոր միջազգային միջոցառումներ «Հայկական խոհանոցի ծրագրի» շրջանակներում, ինչպես նաև ակսել նոր ծրագրեր Զբոսաշրջային միջանցքների զարգացման շրջանակներում, մշակել ներդրումային ծրագրեր, աշխատել մասնավոր ներդրողներ գտնելու ուղղությամբ, աշխատել ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Հիմնադրամի նպատակներից մեկն է խթանել Հայաստանը որպես հետաքրքրաշարժ զբոսաշրջային ուղղություն, ստեղծել նոր տեղեկատվական կենտրոններ, հրավիրել լրագրողական խմբեր թիրախային շուկա համարվող 10 պետություններից, մշակել նոր տեղեկատվական կայք, ներկայացնել Հայաստանը 6 հեղինակավոր տուրիստական ցուցահանդեսներում և այլն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---