Եմենը համալրել է այն երկրների շարքը, որտեղ պահանջում են նախագահի հրաժարականը

Եմենը համալրել է այն երկրների շարքը, որտեղ պահանջում են նախագահի հրաժարականը

PanARMENIAN.Net - Եմենի մայրաքաղաք Սանայի փողոցներ են դուրս եկել շուրջ 20 հազար մարդ` երկրի գործող նախագահ Ալի Աբդալլա Սալեհի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ ընդդիմադիրներ: Սալեհը, որը ղեկավարում է երկիրն ավելի քան 30 տարի, նախօրեին հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից, որոնք նախատեսված են 2013-ին: Նա նաև նշել է, որ մտադիր չէ իշխանությունը հանձնել որդուն, և խոստացել է վերականգնել նախագահի ղեկավարության սահմանափակ ժամկետները:

Սալեհի ռեժիմի հակառակորդները ցույց են կազմակերպել համալսարանի շենքի մոտ, իսկ Եմենի նախագահի կողմնակիցները հավաքվել են Թահրիր հրապարակում, որը կրում է նույն անունը, ինչ և Կահիրեի հրապարակը, որտեղ արդեն մի քանի օր մոլեգնում են անկարգությունները:

Ի պատասխան երկրում սկսված ժողովրդական ելույթների` Եմենի նախագահը կոչ է արել ընդդիմությանը ստեղծել ազգային միասնության կառավարություն: Նա նաև խոստացել է հետաձգել խորհրդարանի ընտրությունները, որոնք նախատեսված են ապրիլին` անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելու նպատակով: Եմենն այսօր ամենաաղքատ արաբական երկրներից է, որտեղ բնակչության մեկ երրորդից ավելը գործազուրկ է: Վերջին մի քանի տարվա ընթացքում Վաշինգտոնը հենվել է Սալեհի ռեժիմի վրա «Ալ Քաիդա» խմբավորման դեմ պայքարում, որը գործում է Արաբական թերակղզու հարավում, հաղորդում է ZMAN.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---