4 փետրվարի 2011 - 13:36 AMT
Եգիպտացի ցուցարարների կարգախոսները կարելի է կիրառել նաև Հայաստանում, կարծում է Ալեքսանդր Արզումանյանը

«Պատիվ, ազատություն և արժանապատվություն» կարգախոսները կարելի է կիրառել նաև Հայաստանում»,- Երևանում լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը: Նրա կարծիքով, շատ հաճախ են խոսում, որ հայկական ընդդիմությունն առաջնորդ չունի, ուստի կազմակերպվa] ելույթներն անհնար են: «Հայ ժողովուրդը պետք է օրինակ վերցնի եգիպտացիներից: Կարելի է միայն ողջունել Երևանում Եգիպտոսի դեսպանատան մոտ հայ ուսանողների բողոքի ակցիան: Եթե զուգահեռ անցկացնել 2008-ի փետրվարին Երևանում տեղի ունեցած դեպքերի և Եգիպտոսի իրադարձությունների միջև, ապա մենք կտեսնենք, որ Կահիրեում բանակը չի միջամտում բողոքի ակցիաներին, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին»,- ասել է Արզումանյանը: