Ավագ Հարությունյան. Վերջին 10 տարում կոնյակի արտադրությունը Հայաստանում ավելացել է 10 անգամ

Ավագ Հարությունյան. Վերջին 10 տարում կոնյակի արտադրությունը Հայաստանում ավելացել է 10 անգամ

PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանում գինու արտադրության աճը կազմել է 15 տոկոս, կոնյակինը՝ 28 տոկոս, գարեջրինը՝ 42 տոկոս, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ միակ անկումը գրանցվել է օղու արտադրության ոլորտում՝ 10 տոկոս:

Փորձագետը հայտնել է, որ վերջին 10 տարում գինու արտադրությունն ավելացել է երկու անգամ, կոնյակինը՝ 10 անգամ, գարեջրինը՝ 3 անգամ, իսկ օղու արտադրության ծավալները չեն փոխվել:

Միևնույն ժամանակ 2010թ. գինու արտահանումն աճել է 56 տոկոսով, կոնյակինը՝ 16 տոկոսով, օղունը՝ 5 տոկոսով, սպիրտինը՝ 40 տոկոսով: «Ընդհանուր առմամբ ալկոհոլային խմիչքների արտահանման աճը կազմել է 20 տոկոս, ընդ որում օտարերկրյա արտադրության ալկոհոլային խմիչքների ներկրումը ևս ավելացել է 20 տոկոսով»,-ասել է Հարությունյանը:

Նրա խոսքերով, 2010թ. Հայաստան 4 անգամ ավելի շատ գինի է ներկրվել, քան 2009-ին և 10 անգամ ավելի շատ, քան 10 տարի առաջ: 2010թ. երկիր է ներկրվել 50 տոկոսով քիչ կոնյակ, սակայն վերջին 10 տարում կոնյակի ներկրումը ավելացել է 10 անգամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---