5 փետրվարի 2011 - 10:46 AMT
Հենրիխ Մխիթարյանը օգնեց «Շախտյորին» դուրս գալ Copa del Sol մրցաշարի եզրափակիչ

Փետրվարի 4-ին «Շախտյորը» Copa del Sol մրցաշարի եզրափակչում հաղթել է 4:1 հաշվով: Առաջին գոլը խփել է Լուիս Ադրիանոն, այնուհետև աչքի է ընկել Դուգլասը: 28-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: «Ռուսենբորգը» կրճատեց հաշիվը 67 րոպեին, սակայն 6 րոպե անց Վիլլիանը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ խփելով «Շախտյորի» 4-րդ գոլը:

Եզրափակչում Միրչա Լուչեսկուի սաները կհանդիպեն Լվովի «Կարպատների» հետ: Խաղը կայանալու է փետրվարի 7-ին: Սակայն, ինչպես հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը, Լուչեսկուն դիմել է մրցաշարի կազմակերպիչներին՝ խնդրելով եզրափակիչը տեղափոխել փետրվարի 6-ին, սակայն «Կարպատները» դեռ չեն տվել իրենց համաձայնությունը: