5 փետրվարի 2011 - 10:54 AMT
Moscow Open-ի ութերորդ տուրում Լիլիթ Գալոյանը զիջել է Ալեքսանդրա Կոստենյուկին

Մոսկվայում շարունակվում է Moscow Open շախմատի փառատոնը, որտեղ կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Լիլիթ Գալոյանը:

7-րդ տուրում Գալոյանը հանդիպել է Աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդրա Կոստենյուկի (ՌԴ) հետ և զիջել է նրա: Արդյունքում Գալոյանը նահանջել է և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Կարինա Համբարձումովան (ՌԴ) սպիտակներով հաղթեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ալինա Կաշլինսկայային: Համբարձումովան երկու միավորով 8-րդ հորիզոնականում է:

Մրցաշարի առաջատարն է Բաթույագ Մոնղունտուլը (Մոնղոլիա), որը վաստակել է 6 միավոր: