5 փետրվարի 2011 - 11:53 AMT
Սինոփսիս Արմենիայի կրթական ծրագիրը կկիրառվի հնդկական բուհում

Հունվարի 28-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի ունեցավ Սինոփսիս ընկերության եվ Հայդարաբադի Ջավահարլալ Ներուի տեխնոլոգիական համալսարանի (Jawaharlal Nehru Technological University (JNTU) Hyderabad) միջեվ երկարաժամկետ համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը Հայդարաբադի JNTU-ում գերմեծ ինտեգրալ սխեմաների ճարտարագիտության մասնագիտությամբ միկրոէլեկտրոնիկայի ծրագիր հիմնելու մասին:

Ինչպես հայտնել են Սինոփսիս Արմենիայի մամլո ծառայությունում, ծրագրի շրջանակներում Սինոփսիսը Հայդարաբադի JNTU-ին նվիրում է գերժամանակակից կրթական միջավայր, որը համալսարանական ուսանողներին հնարավորություն է տալիս օգտվել Սինոփսիսի համապարփակ, արտադրությունում առաջատար անալոգային, թվային և ներկառուցված էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ծրագրային ապահովման համակարգից, որը ներառում է նախագծման ուսումնական հավաքածու (EDK) և համադրելի տեխնոլոգիական գործընթացի նախագծման հավաքածու (iPDK): Ծրագիրը հնարավորություն է տալիս օգտվել նաև համապատասխանեցված ուսումնական ծրագրից, որը մշակվել է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտում՝ Սինոփսիսի համաշխարհային համալսարանական ծրագրի շրջանակներում և բակալավրի և մագիստրոսի ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ խորհրդատվությունից:

Նախատեսվում է, որ տվյալ բակալավրի և մագիստրոսի ծրագրերով ամեն տարի կուսանեն շուրջ 300 հազար ուսանողներ, որոնք հետագայում կկարողանան բավարարել կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող ընկերությունների պահանջարկը: