Փետրվարի 6-ին հայ զբոսաշրջիկները կվերադառնան Կահիրեից

Փետրվարի 6-ին հայ զբոսաշրջիկները կվերադառնան Կահիրեից

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին չարտերային չվերթով Կահիրեից Հայաստան կվերադառնան 164 հայ զբոսաշրջիկներ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, փետրվարի 3-ին երեք հոգուց բաղկացած մի հայ ընտանիք վերադարձել էր Երևան կանոնավոր չվերթով: Փետրվարի 7-ին Հայաստան կվերադառնան Կահիրեի համալսարանում սովորող հինգ ուսանողներ:

«Կահիրեում ՀՀ դեսպանատունը պահպանում է կապը Եգիպտոսում գտնվող հայերի հետ և աջակցում է նրանց երկրում տեղաշարժվելու հարցում: Սակայն Հայաստան վերադառնալ ցանկացողները ստիպված են դա անել սեփական միջոցներով»,-ասել է Բալայանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---