Հայ քանդակագործները Կանադայում մասնակցել են սառցե քանդակների փառատոնին 5 փետրվարի 2011 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Հայ քանդակագործների «Արարատ» խումբը հունվարի 13-15-ը մասնակցել է Կանադայի Էդմոնթոն և 21-24-ը Լաք Լուի քաղաքներում կայացաց սառցե քանդակների Ice on Whyte փառատոնին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում տեղեկացրեց խմբի անդամ, քանդակագործ Հայկ Թոքմաջյանը, փառատոնին նախապես ներկայացված 136 աշխատանքներից ժյուրին ընտրել է 9 կոմպոզիցիա, որոնց թվում եղել է նաև հայ քանդակագործների աշխատանքը: Թոքմաջյանը տեղեկացրեց, որ Հայաստանը առաջին անգամ է մասնակցում սառցե քանդակների փառատոնին: Մասնակցության 3 օրերի ընթացքում հայկական «Արարատը» 2 աշխատանք է ներկայացրել փառատոնին` «Կարուսել» և «Ծովինար» անվանումներով: Քանդակագործը նշեց, որ մոտ ժամանակներս պատրաստվում է մասնակցել ևս մի քանի փառատոնների: Բացի այդ, մոտակա ամիսներին նախատեսվում է երգչուհի Լուսինե Զաքարյանի հուշաքարի տեղադրումը, որի հեղինակը նույնպես Հայկ Թոքմաջյանն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |