Հիլարի Քլինթոնը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության մեջ առաջընթացի հասնելու ժամանակն է

Հիլարի Քլինթոնը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության մեջ առաջընթացի հասնելու ժամանակն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մյունխենում հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը Քլինթոնին ներկայացրեց այդ հարցում ադրբեջանական կողմի դիրքորոշումը: ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին նշեց, որ ղարաբաղյան հակամարտության մեջ առաջընթացի հասնելու ժամանակն է:

Այնուհետև կողմերը կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային և էներգետիկ հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկեցին իրադրությունը Մերձավոր Արևելքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---