Շվեդիան ի շահ Թուրքիայի պատրաստ է զոհաբերել պատմական ճշմարտությունը

Շվեդիան ի շահ Թուրքիայի պատրաստ է զոհաբերել պատմական ճշմարտությունը

PanARMENIAN.Net - Շվեդիան կառավարության պաշտոնական կայքից հեռացրել է երկրի ինտեգրացիայի նախարար Էրիկ Ուլլենխագի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին: Հունվարի 27-ին Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ Շվեդիայի նախարարը հիշատակեց Հայոց ցեղասպանության մասին, ինչն Անկարայի հետ «դիվանագիտական լարվածություն» առաջացրեց:

Ստոկհոլմն անմիջապես «հանգստացրեց» Անկարային` նշելով, որ Էրիկ Ուլլենխագի հայտարարությունը կատարվել է անհատականորեն, մասնավոր կարգով, և Շվեդիայի կառավարությունը դրա համար պատասխանատվություն չի կրում», հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---