Ասանժին, հավանաբար, էքստրադիցիայի կենթարկեն Շվեդիա

Ասանժին, հավանաբար, էքստրադիցիայի կենթարկեն Շվեդիա

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Լոնդունում սկսվում են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին էքստրադիցիայի ենթարկելու մասին հիմնական լսումները: Ակնկալվում է, որ լսումները կտևեն 2 օր:

Շվեդիայի դատախազությունը պահանջում է հանձնել Ասանժին, որը Ավստրալիայի քաղաքացի է, երկու շվեդուհիների մեղադրանքների հիման վրա, այդ թվում նաև բռնաբարության վերաբերյալ:

Ասանժի դատապաշտպանները պնդում են, որ մեղադրանքները քաղաքականացված են: Սակայն վերլուծաբանների կանխատեսումների համաձայն մեղադրանքի հաստատման հավանականությունը մոտ 95 տոկոս է, հաղորդում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---