7 փետրվարի 2011 - 11:09 AMT
Բարաք Օբամա. Ամերիկացնիները չեն կարող եգիպտացիներին թելադրել, թե ինչ պետք է անել

Ամերիկացիները չեն կարող եգիպտացիներին կոշտ ձևով թելադրել, թե նրանք ինչ պետք է անեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Միաժամանակ, նրա կարծիքով, ԱՄՆ-ն իրավունք ունի ասել, որ «Եգիպտոսի համար եկել է փոփոխություններ իրականացնելու ժամանակը»:

Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ «Եգիպտոսն արդեն չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է»:

Հարցազրույցում Օբաման հրաժարվել է ենթադրություններ կատարել, թե երբ Հոսնի Մուբարաքը հրաժարական կտա: ԱՄՆ նախագահի խոսքերով, միայն Մուբարաքը գիտի, թե «ինչ է պատրաստվում անել»:

Լրագրողների հետ զրույցում Օբաման շոշափել է պաշտոնապես արգելված «Մահմեդական եղբայրներ» արմատական իսլամիստական կազմակերպության անդամների ներգրավման հնարավորությունը Եգիպտոսի նոր կառավարության կազմում: Նա նշել է, որ այդ կրոնական և քաղաքական խմբավորումը «երկրի մեծամասնության աջակցությունը չի վայելում»: Ամեն դեպքում, Օբամայի կարծիքով, եգիպտական կառավարության ապագան ավելի ներկայացուցչական կլինի, գրում է MIGnews.com-ը: