24 մայիսի 2003 - 00:14 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՆԴՐԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ` ՄՇԱԿԵԼ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼ»
Ադրբեջանը դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովին` «ղարաբաղյան տարածաշրջանի ինքնակառավարման մոդել» նախապատրաստելու խնդրանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նախօրեին «Lider» հեռուստաալիքին նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար, նախագահի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը: Նրա խոսքերով` այդ նախաձեռնության դեմ են հանդես գալիս Հայաստանը եւ մի շարք այլ երկրներ, «ինչը խոչընդոտում է գործընթացին»: Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների հանդիպման մասին` Ազիմովը նշել է, որ «այժմ նման հանդիպումների անհրաժեշտություն չկա»: