7 փետրվարի 2011 - 11:53 AMT
«Պրոմեթեյ բանկը» կավելացնի կանոնադրական կապիտալը 50 տոկոսով

Կայացավ «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովը: Ժողովը հաստատեց բանկի փոփոխված կանոնադրությունը, համաձայն որի բանկի կանոնադրական կապիտալը կաճի 50 տոկոսով` 3.6 մլրդ. ՀՀ դրամով, և կկազմի 10.8 մլրդ. ՀՀ դրամ: ՌԴ ռեզիդենտ «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ-ն կհանդիսանա բանկի նոր` երրորդ մասնակիցը` 33.33 տոկոս ձայնի իրավունք տվող փայամասնակցությամբ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: