7 փետրվարի 2011 - 12:16 AMT
Ռուսական ուղղությունը գլխավորն է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը

Ռուսական ուղղությունը գլխավորն է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Բոլոր իշխանական կառույցները դրանով են զբաղվում: Դրական շատ բան կա: Այդ մասին Մոսկվայի հայկական կազմակերպությունների համաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: Նա նշել է, որ միայն 2010թ. կնքվել են 11 միջպետական, միջգերատեսչական, միջտարածաշրջանային համաձայնագրեր, 6-ը ներքաղաքական համաձայնեցման փուլում են:

«Առաջին պետական այցը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կատարեց: Առաջիկա ամիսներին Հայաստանում տեղի կունենա հանդիպում ՌԴ տարածաշրջանների ղեկավարների հետ: Գնալով աճում է այդ այցերի նշանակությունը: Ուրախալի է, որ Ռուսաստանը շարունակում է թիվ 1 երկիրը մնալ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալի առումով»,-ասել է դիվանագետը: