7 փետրվարի 2011 - 13:19 AMT
Ադրբեջանը մտադիր է տեղեկատվական պատերազմ վարել հայ-իրանական հարաբերությունների դեմ

Վաղուց արդեն ժամանակն է հարձակողական տեղեկատվական քաղաքականություն վարել Իրանի պարագայում, գտնում է քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովը: Ըստ նրա, տեղեկատվական պատերազմի գերակայությունը պետք է լինի Իրանի ու Հայաստանի սերտ հարաբերութուննների լուսաբանումը: «Բանը նրանում է, որ այդ հարաբերություններն ունեն ակնհայտ հակաադրբեջանական ուղղվածություն, քանի որ տնտեսական տարանցման առումով Իրանին օգուտ չի տա այն օժանդակությունն ու ներդրումները, որ արվում են Հայաստանում, որին Թեհրանում «եղբայրական երկիր են» անվանում: Իրանի այդ քաղաքականությունը հակասում է իսլամական դրվածքին, բարոյականությանը, Իրանի անդամությանը ԱՊԼ-ին և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների սկզբունքին: Հայաստանի հետ եղբայրացման ֆոնի վրա Իրանի ղեկավարների խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին, ոչ այլ ինչ են, քան դատարակ խոսքեր»,-ասել է Սադիխովը:

Նա խորհուրդ է տալիս բացել հեռուստաալիք, ռադիոկայան, որոնք կհեռարձակվեն Իրանում: «ԶԼՄ-ների, ինտերնետի, սոցիալական ցանցերի միջոցով, բողոքի ակցիաներով, այդ թվում նաև Հարավային Ադրբեջանում, հարկավոր է ներկայացնել այդ հարցում Իրանի քաղաքականության սխալ ուղղվածությունը: Շեշտը հարկավոր է դնել երիտասարդության վրա, որը շատ ակտիվ է և բացասաբար է տրամադրված ներկա իշխանությունների հանդեպ, հատկապես վերջին նախագահական ընտրություններից հետո»,-ասել է ադրբեջանցի քաղաքագետը, հայտնում է 1news.az-ը: