7 փետրվարի 2011 - 17:13 AMT
«Երեխաների առցանց անվտանգություն» դպրոցական մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 8-ին

Երևանում «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի և Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության համատեղ ուժերով Անվտանգ Ինտերնետի միջազգային օրվա շրջանակներում անցկացվում է «Երեխաների առցանց անվտանգություն» դպրոցական մրցույթը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին «Մայքրոսոֆթի» մամլո ծառայությունից, միջոցառումը, որը համաշխարհային նախագիծ է, որի նպատակն է դպրոցահասակ երեխաներին մասնակից դարձնել տեղեկատվական տեխնոլոգիական զարգացումներին և բացատրել ինտերնետից անվտանգ օգտվելու կանոններն ու անհրաժեշտությունը: Միջոցառման շրջանակներում իրականացվել է «Ինտերնետը, դրա առավելությունները, վտանգներն ու անվտանգ օգտագործումն իմ աչքերով» թեմայով աշակերտական մրցույթ, որտեղ ներկայացվել է մոտ 60 տեսահոլովակ ՀՀ տարբեր մարզերից: Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 8-ին: