8 փետրվարի 2011 - 11:50 AMT
Ոստիկանություն. Հայաստանում ապահովագրվել է 306 հազար ավտոմեքենա

2011 թ. հունվարի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է 434233 տրանսպորտային միջոց։ Նույն ժամանակահատվածի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր կնքել է 306.000 տրանսպորտային միջոցի սեփականատեր, իսկ տրանսպորտային միջոցները ժամանակավորապես հաշվառումից հանելու նպատակով 12.853 սեփականատեր հաշվառման համարանիշերը և վկայականները հանձնել է ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ։