8 փետրվարի 2011 - 13:24 AMT
Ադրբեջանցի փորձագետ. Այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները կշարունակվեն

Բարձր մակարդակի հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև ԱԳ նախարարների միջև, երկխոսության տարրերն են, որոնք անհրաժեշտ են ղարաբաղյան կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ, Third View տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Ռաուֆ Ռաջաբովը:

«Ես ուրախ եմ, որ երկխոսությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև շարունակվում է: «Որքան ինձ հայտնի է, այս տարի կկայանան հանդիպումներ, որոնք կնպաստեն վերջնական խաղաղության որոնման գործընթացին»,-ասել է Ռաջաբովը:

Ռաջաբովը նբաև հույս է հայտնել, որ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կշարունակվի և ավելի շատ օգուտ, քան վնաս կբերի ղարաբաղյան կարգավորմանը:

«Հարավային Կովկասի լիարժեք ինտեգրումը տեղի կունենա այն ժամանակ, երբ լուծվեն բոլոր հակամարտությունները, այդ թվում նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև»,-ասել է փորձագետը: