8 փետրվարի 2011 - 13:52 AMT
System of a Down խումբը կարող է համերգով հանդես գալ Մոսկվայում

Մոսկվայում կարող է կայանալ System of a Down (SOAD) հանրահռչակ ռոք-խմբի համերգը: Ինչպես գրում են ռուսաստանցի բլոգերները, համերգը տեղի կունենա հունիսի 21-ին:

Սակայն SOAD-ի պաշտոնական կայքում ասվում է, որ 2011թ. խումբը համերգներով հանդես կգա Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում: