8 փետրվարի 2011 - 14:01 AMT
Գրիգորի Կարասինը և Ֆերիդուն Սինիրլիօղլուն քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Գրիգորի Կարասինի և Ֆերիդուն Սինիրլիօղլուի խորհրդակցությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային և կրոնական հարցեր` ներառյալ Անդրկովկասի դրությունը և ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, ԱԳ փոխնախարարները փաստել են ռուս-թուրքական համագործակցության բարձր մակարդակը, նշել միջգերատեսչական կապերի կանոնավոր և արդյունավետ բնույթը: