8 փետրվարի 2011 - 14:42 AMT
Եգիպտոսը նախազգուշացնում է Անկարային` չմիջամտել այլ պետության ներքին գործերին

Անկարայում Եգիպտոսի դեսպան Աբդուրահման Սալահադդինը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ և նրան հանձնել Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Աբուլ Գեյտայի ուղերձը: Նամակում, մասնավորապես, Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարը մտահոգված է Թուրքիայի վարչապետի խոսքերով այն մասին, որ Հոսնի Մուբարաքը պետք է հրաժարական տա: Նամակում Անկարային նախազգուշացվում է չխառնվել Եգիպտոսի ներքին գործերին, գրում է Milliyet թերթը:

Միաժամանակ, TRT հեռուստաալիքը մեջբերել է Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերը. «Եգիպտոսում խաղաղությունը մեր ռազմավարական խնդիրն է: Ոչ ոք չպետք է ընդունի դա որպես երկրի ներքին գործերին միջամտելու փորձ»: