8 փետրվարի 2011 - 15:55 AMT
ԼՂՀ զորամասերից մեկում տեղի է ունեցել արտակարգ միջադեպ, զոհվել է զինծառայող

Փետրվարի 6-ին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված, շարքային Գևորգ Անդրանիկի Կոտինյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն, հայտնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը: