8 փետրվարի 2011 - 18:42 AMT
Հայաստանի գիտության ու կրթության նախարարությունը գիտելիքի կարևորության մասին սոցիալական գովազդի սցենարի մրցույթ է հայտարարել

Հայաստանի գիտության ու կրթության նախարարությունը գիտելիքի կարևորության մասին սոցիալական գովազդի սցենարի մրցույթ է հայտարարել, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ առանձին անհատներ:

Սցենարները կարելի է ներկայացնել նախարարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչություն մինչև մարտի 25-ը:

Լավագույն սցենարների հեղինակները, ում սցենարներով գովազդային հոլովակներ կնկարահանվեն և կցուցադրվեն հեռուստատեսությամբ, կարժանանան մրցանակների: