Էդուարդ Շարմազանով. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի միակ լուծումն է

Էդուարդ Շարմազանով. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի միակ լուծումն է

PanARMENIAN.Net - Արցախյան հիմնախնդրի միակ արդարացի լուծումը կա՛մ 1991թ. հանրաքվեի արդյունքների ընդունումն է, կա՛մ հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, ՀՀ Ազգային Ժողովում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: «Արցախը երբեք որևէ առնչություն չի ունեցել անկախ Ադրբեջանի հետ»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ այս հարցին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ սպառիչ և վերջնական պատասխան է տվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Իր ելույթում Շարմազանովն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի` Կիպրոս կատարած այցի արդյունքներին և Հարավային Սուդանի անկախության մասին հանրաքվեին` առանձնապես նշելով Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրված հռչակագիրը, ըստ որի Կիպրոսն իր զինակցությունն է հայտնում Հայաստանի արտաքին նախաձեռնություններին և Հայաստան-Թուրքիա գործընթացի ձախողման պատասխանատվությունը դնում Թուրքիայի վրա, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման երեք հայտնի սկզբունքների մեջ շեշտը դնում է ինքնորոշման իրավունքի իրացման վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---