Պավել Պոգրեբնյակ. Ռուսական հավաքականը պետք է «զգա հաղթանակի համը» նախքան Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը 8 փետրվարի 2011 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականն Աբու Դաբիում ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հավաքականի հետ` պատրաստվելով Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա ԵԱ նախընտրական առաջնության շրջանակներում մարտի 26-ին Երևանում: Ռուսաստանի հավաքականի և գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Պավել Պոգրեբնյակը նշել է, որ Իրանի հետ հանդիպումը շատ կարևոր է, և Ռուսաստանի հավաքականին հարկավոր է «զգալ հաղթանակի համը» նախքան Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը: Պետք է թարմացնել այդ զգացողություններն ու դրական տրամադրվածությամբ պատրաստվել նախընտրական հանդիպմանը Հայաստանի հետ,- Պոգրեբնյակի խոսքն է մեջբերում Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:- Առավել ևս, որ վերջին ընկերական խաղում մենք զիջեցինք բելգիացիներին: Այնտեղ ինչ-որ անհասկանալի բան տեղի ունեցավ, պետք է շտկել իրավիճակը»: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ հավաքականը վաղուց միասին հանդես չի եկել, և պետք է հիշել հին կապերը. «Ինձ համար այնքան կարևոր չէ այս հանդիպումը, որքան մայրենի լեզվով խոսելու, թիմակիցներիս տեսնելու հնարավորությունը: Ես երկու ամսում հասցրել եմ կարոտել նրանց»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |