9 փետրվարի 2011 - 11:39 AMT
Բնակարանների գները Երևանի կենտրոնում նվազել են, իսկ ծայրամասերում` բարձրացել

2010 թվականին 1 քառ. մետրը Երևանի «Կենտրոն» վարչական շրջանում էժանացել է և միջին հաշվով կազմել 462 900 դրամ` 2009թ. 471 600 դրամի դիմաց: «Արաբկիր» վարչական շրջանում 1 քառ. մետրի համար գինն աճել է. 377 400 դրամ 2010-ին` 358 600 դրամ 2009-ի դիմաց, նույնպիսին է վիճակը «Քանաքեռ-Զեյթուն» վարչական շրջանում` 285 700 դրամ` 2009-ի 276 300 դրամի դիմաց: «Նոր-Նորք» վարչական շրջանում 1քառ. մետրի գինը կազմել է 236 000 դրամ` 2009-ի 230 800 դրամի դիմաց, «Ավանում»` 2010-ին կազմել 240 300 դրամ` 2009 թվականի 232 800 դրամի դիմաց, «Էրեբունիում»` 248 700 դրամ` 247 100 դրամի դիմավ, «Շենգավիթում»` 250 900 դրամ` 241 900 դրամի դիմաց:

Ինչ վերաբերում է այնպիսի վարչական շրջաններին, ինչպիսիք են «Դավիթաշենն» ու «Աջափնյակը», ապա այստեղ գները տարեկան կտրվածքով գրեթե չեն փոխվել և կազմել են համապատասխանաբար 272 300 և 235 900 դրամ: 2010 թվականին բազմահարկ շենքերում բնակարանի ամենահասանելի գները գրանցվել են «Մալաթիա-Սեբաստիա» վարչական շրջանում` 239 300 դրամ` 2009թ. 226 400 դրամի դիմաց և «Նուբարաշենում»` 146 600 դրամ` 2009-ի 141 800 դրամի դիմաց: Այսպիսով, Երևանում միջին հաշվով (բացառությամբ «Նորք-Մարաշի») 2010 թվականին 1 քառ. մետրի գինն աճել է 2.5%-ով և կազմել 272 400 դրամ` 2009 թվականի 265 800 դրամի դիմաց:

Իսկ ահա 1 քառ. մետրի գինը Հայաստանի քաղաքների (բացառությամբ Երևանի) բազմահարկ բնակելի շենքերում 2010 թվականին 2009-ի համեմատ աճել է 3%-ով:

Անցյալ տարի Հայաստանի մարզերում, բացառությամբ Երևանի, բազմահարկ բնակելի շենքերում 4005 բնակարան է վաճառվել, ինչը 2009 թվականի ցուցանիշից ավել է 11%-ով: Գաղտնիք չէ, որ ամենամեծ պահանջարկն ունեն բնակարանները Ծաղկաձոր հանգստավայրում` 180 100 դրամ 1 քառ. մետրի համար` 2009թ. 179 200 դրամի դիմաց: Չի զիջում նաև Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքը` 160 700 դրամ` 2009-ի 164 300 դրամի դիմաց, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում 1 քառ. մետրը 2010-ին արժեր 141 900 դրամ` 2009-ի 134 800 դրամի դիմաց, Արարատի մարզի Մասիս քաղաքում` 131 600 դրամ` 126 500 դրամի դիմաց: Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում 1 քառ. մետրը 2010-ին արժեր 95 700 դրամ` 2009-ի 91 200 դրամի դիմաց:

Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան առողջարարական կենտրոնում բնակարանների գներն աճել են և 2010-ին կազմել 104 400 դրամ` 2009-ի 94 100 դրամի դիմաց: Ինչ վերաբերում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքին, ապա այստեղ նույնպես գնաճ է արձանագրվել` 120 700 դրամ 2010-ին` 2009-ի 109 000 դրամի դիմավ: Իսկ ահա Վայոց Ձորում գների ոչ մեծ նվազում է գրանցվել, մասնավորապես Ջերմուկ քաղաքում 2010-ին 1 քառ. մետրն արժեր 116 700 դրամ` 2009-ի 118 400 դրամի դիմաց: 2010 թվականին բազմահարկ բնակելի շենքերում բնակարանների ամենաէժան գները գրանցվել են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Շամլուխը` 3 400 դրամ, Թումանյանը` 6 100 դրամ (Լոռու մարզ) և Հայաստանի Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում` 8 000 դրամ: