9 փետրվարի 2011 - 12:29 AMT
Դիկ Ադվոկատ. Իրանի հետ խաղը Հայաստանի հետ հանդիպման գլխավոր փորձն է

Փետրվարի 9-ին UEFA-ի օրացույցով ֆուտբոլի ազգային հավաքականներն անցկացնելու են ընկերական խաղեր: Հայաստանի հավաքականը Կիպրոսում հանդիպելու է Վրաստանի հավաքականի հետ: Դա նախապատրաստական խաղ է Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ, որը տեղի է ունենալու մարտի 26-ին Երևանում:

Ռուս ֆուտբոլիստներն այդ խաղին պատրաստվելու են Աբու Դաբիում, որտեղ խաղալու են Իրանի հավաքականի դեմ: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խոստացել է, որ Իրանի հետ խաղում թիմի մեկնարկային կազմը նման է լինելու Հայաստանի հավաքականի հետ խաղի կազմին: «Իրանի հետ խաղը Հայաստանի հետ հանդիպման գլխավոր փորձն է: Ես միշտ ցանկանում եմ հաղթել, բայց միաժամանակ ձգտում եմ նրան, որպեսզի թիմը ցույց տա լավ ֆուտբոլ: Այդուհանդերձ մեր համար գլխավորն է մտնել ԵԱ եզրափակիչ փուլ: Եթե մենք հաղթենք Հայաստանի հավաքականին, բոլորը միանգամից կմոռանան նախկին անհաջողությունների մասին»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է interfax.ru-ն: