9 փետրվարի 2011 - 14:39 AMT
Ոստիկանությունն Ադրբեջանում ցրել է հակաիրանական ցույցը

Բաքվում չորեքշաբթի օրն Իրանի դեսպանատան առաջ տեղի է ունեցել բողոքի ցույց` Ադրբեջանի նկատմամբ Իրանի պաշտոնատար անձանց անհարգալից վերաբերմունքի և Հայաստանի հետ ԻԻՀ մերձեցման դեմ:

Դեսպանատան աշխատակիցները հրաժարվել են ընդունել ցուցարարների կողմից ներկայացված բանաձևը: Ոստիկանությունը ցրել է ցույցը, ակցիայի մասնակիցներից մեկը ձերբակալվել է:

Ցույցը կազմակերպվել է սփյուռքի միջազգային կենտրոնի կողմից: Նախնական գնահատականների համաձայն, միջոցառմանը մասնակցել է շուրջ 100 մարդ, հաղորդում է Trend-ը: