9 փետրվարի 2011 - 15:24 AMT
«Վենետիկի մենակատարներ» նվագախումբը մեկ համերգով հանդես կգա Երևանում

Շուրջ կեսդարյա պատմություն ունեցող իտալական «Վենետիկի մենակատարներ» նվագախումբը փետրվարի 11-ին միայն մեկ համերգով հանդես կգա Երևանում: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգին աշխարհի շուրջ 80 երկրներում համերգներով հանդես եկած նվագախումբը ներկայանալու է աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Շիմոնեի գլխավորությամբ:

«Այս համերգը իր կատարողականության բարձր մակարդակով նշանակալից դեր կունենա հայ-իտալական հարաբերությունների զարգացման համար»,- այսօր կայացած մամլո ասուլիսում նշեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին:

Երևանում կայանալիք համերգի կազմակերպիչն է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը` ՀՀ-ում Իտալիայի դեսպանության հետ համատեղ: