Բաքուն շարունակում է անպատիժ բնաջնջել Ադրբեջանում բնակվող ավարներին, լեզգիներին և թալիշներին

Բաքուն շարունակում է անպատիժ բնաջնջել Ադրբեջանում բնակվող ավարներին, լեզգիներին և թալիշներին

PanARMENIAN.Net - Կարևոր է նշել, որ Խրախ-Ուբա գյուղի դեպքն Ադրբեջանում միակը չէ: Պաշտոնական Բաքվի ներքին քաղաքականության հիմնական ուղղություններից է ուծացումը և պետությունից Ադրբեջանի բնիկ ժողովուրդների վտարումը: Այսօր թալիշների, լեզգիների և ավարների գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական և կրոնական առաջնորդները կամ քաղաքական վտարանդի են կամ գտնվում են բանտերում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական մշակումների կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ադրբեջանի բնիկ ժողովուրդների բազմաթիվ հայտարարությունները և նամակները` ուղղված միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անուշադրության են մատնվում:Իսկ պաշտոնական Բաքուն, այդ ժողովուրդների վերնախավին ներկայացնելով որպես իսլամի ծայրահեղական ուղղության գաղափարախոսներ, շարունակում է անպատիժ բնաջնջել Ադրբեջանում բնակվող ավարներին, լեզգիներին և թալիշներին, ինչպես դա ժամանակին փորձում էր անել Ադրբեջանում բնակվող հայերի հետ:

«Բարեբախտաբար, Արցախից հայերի վտարմանն ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիան ձախողվեց, և միջազգային իրավունքին համապատասխան հռչակված ԼՂՀ-ն կարողացավ դիմակայել ադրբեջանցիների ռազմական հզորությանը և պահպանել անկախ և ինքնավար պետությունը: Ադրբեջանի բնիկ ժողովուրդների համար, որոնք մնում են ադրբեջանական բռնապետության իշխանության տակ, Արցախի օրինակը մնում է ոգեշնչման անսահման աղբյուր: Հավանաբար, հենց այդ պատճառով, լեզգիները, որոնք դարձել են ադրբեջանական իշխանությունների անպատիժ զոհը, օգնության համար դիմել են հենց հայերին: Դրանում է այն բանի պատճառը, որ Ադրբեջանի քաղաքացիների զգալի մասը ի դեմս հայ ժողովրդի տեսնում է իր դաշնակցին»,- ասել է նա:

Ադրբեջանի տարածքում գտնվող Խրախ-Ուբա գյուղի բնակիչները Մախաչկալայում արտոնագրված ցույց անցկացրեցին իրենց` որպես Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության պահանջով: «Ադրբեջանի իշխանությունները գյուղի բնակիչներից պահանջում են անհապաղ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, հակառակ դեպքում սպառնում են բռնագաղթի ենթարկել` առանց ունեցվածքի և հողի փոխհատուցման, ինչը կտրականապես անընդունելի է մեզ համար: Հույս ունենալով, որ մեր ձայնին ականջալուր կլինեն, մենք դիմում ենք Ռուսաստանի և Դաղստանի ղեկավարությանը` Խրախ-Ուբա անկլավի բնակիչների սահմանադրական իրավունքների պաշտպանությունն ապահովելու; անկլավի բնակիչների բռնագաղթը դադարեցնելու և ընտանիքները վերամիավորելու, պետական սահմանն անարգել անցնելու հնարավորություն տալու, Խրախ-Ուբան ռուսական տարածք ճանաչելու խնդրանքով»,- ասվում է ցույցի բանաձևում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---