Երևանի կենտրոնում վերամբարձ կռունկ է վայր ընկել – Ֆոտոռեպորտաժ

Երևանի կենտրոնում վերամբարձ կռունկ է վայր ընկել – Ֆոտոռեպորտաժ

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին` ժամը 16.10-ին, Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 89 շենքի մոտ MLL Industries շինարարարական կազմակերպությանը պատկանող 8 տոննանոց վերամբարձ կռունկը վայր է ընկել: Պատահարի հետևանքով կռունկավարը` 1945 թ. ծնված Վոլոդյա Կարապետյանը, մահացել է, ևս մեկ քաղաքացի ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Վայր ընկած կռունկը վնասել է մի քանի ավտոմեքենա և հարվածել Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի երեսային հատվածին: Այս պահին փրկարարներն իրականացնում են շենքի թուլացած հատվածների` քարերի, ապակիների հեռացման աշխատանքներ:

Ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի` 2010 թ. մարտի 9-ին կատարվել է վերոնշյալ կռունկի փորձաքննություն, տրվել է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր: Կռունկը ունեցել է թերություն` կապված արգելակման համակարգի հետ, սակայն տվյալ թերությունը չէր վերացվել:

Թեմայի վերաբերյալ ֆոտոռեպորտաժը` http://www.panarmenian.net/photo/5413

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---