9 փետրվարի 2011 - 19:16 AMT
Վաչե Գաբրիելյան. Հայաստանի կառավարությունը երբեք չի հայտարարել, որ խթանում է էժան ապրանքի ներկրումը

Հայաստանի կառավարությունն էժան ապրանքի ներկրումը խթանելու քաղաքականություն չի վարում: Այդ մասին, ելույթ ունենալով խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով կառավարության գնաճային քաղաքականության վերաբերյալ ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր Արա Նռանյանի հարցին:

«Կառավարությունը երբեք չի հայտարարել, որ խթանում է էժան ապրանքի ներկրումը: Խոսքն ընդամենը գնում էր առկա ապրանքի գնաճը զսպելու ուղղությամբ միջոցների ձեռնարկման մասին»,- ասաց նախարարը:

Խոսելով հանրապետությունում ընդհանուր գնաճային ֆոնի մասին` Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ կառավարությունը կձեռնարկի բոլոր միջոցները Հայաստանում գնաճային ռիսկերը նվազեցնելու համար: